Մարիուպոլի բնակիչներին անցաթղթեր են տալիս քաղաքում տեղաշարժվելու համար
copy image url

Մարիուպոլի բնակիչներին անցաթղթեր են տալիս քաղաքում տեղաշարժվելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 10:58 18-04-2022
Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն հաղորդել է, որ ռուսաստանցի զինվորականներն անցաթղեր են տալիս այնտեղ մնացած բնակիչներին քաղաքում տեղաշարժվելու համար։
Անդրյուշչենկոն ներկայում Մարիուպոլում չէ, սակայն քաղաքում կատարվողի մասին տեղեկություններ է հրապարակում թվիթերում:
Նրա խոսքով, հարյուրավոր քաղաքացիներ պետք է հերթ կանգնեն անցաթուղթ ստանալու համար, առանց որի հաջորդ շաբաթ անհնար կլինի ոչ միայն տեղաշարժվել քաղաքում, այլև փողոց դուրս գալ։
Անդրյուշչենկոն ենթադրել է, որ ռուսաստանցի զինվորականներն այս կերպ տեղեկություններ են հավաքում քաղաքում մնացած բնակիչների մասին։