Գիտնականները քթի ցողաշիթ են ստեղծել COVID-19-ի դեմ
copy image url

Գիտնականները քթի ցողաշիթ են ստեղծել COVID-19-ի դեմ

Ավելին 3 տարի առաջ - 20:34 14-04-2022
ԱՄՆ-ի Վաշինգտոնի և Հյուսիսարևմտյան համալսարանների մասնագետները քթի սփրեյ են մշակել, որը կարող է նվազեցնել COVID-19-ով վարակվելու վտանգը, իսկ հիվանդության դեպքում՝ թեթևացնել ախտանիշները: Այս մասին նրանք պատմել են Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:
2020թ.-ին հետազոտողները սուպերհամակարգիչների օգնությամբ սպիտակուցներ էին մշակել, որոնք կպչելով վիրիոնի սպիտակուցին՝ կանխում էին վիրուսի մուտքը բջիջներ: Այժմ գիտնականներին հաջողվել է սպիտակուցներն էլ ավելի արդյունավետ դարձնել՝ հնարավորություն տալով նրանց կապվել սպիտակուցի սեպի միանգամից երեք հատվածի հետ՝ մեկի փոխարեն:
Հետազոտողները հույս ունեն, որ այս սպիտակուցների վրա հիմնված ռնգային ցողաշիթը կարող է օգտագործվել ինչպես COVID-19-ի կանխարգելման, այնպես էլ վարակի դեպքում՝ վիրուսային բեռը նվազեցնելու և ախտանիշները մեղմելու համար։ Այժմ այս ցողաշիթի փորձարկումներն են իրականացվում մարդկանց վրա: