Կանարյան կղզիների համալսարանական հիվանդանոցի գիտնականները թեստ են ստեղծել, որը որոշում է, թե արդյոք մարդուն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը: Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին, հայտնել է Onda Cero ռադիոկայանը։
Նշվում է, որ թեստն ի վիճակի է որոշել մարդու բջջային իմունիտետի վիճակը և, այդպիսով, պարզել, թե արդյոք նրան անհրաժեշտ է խթանիչ պատվաստում COVID-19-ի դեմ։
Պրոցեդուրայի ընթացքում հիվանդի նախաբազուկին ներարկվում է SARS-CoV-2 հասկի սպիտակուցի մասնիկով լուծույթ՝ մաշկի ռեակցիան ուսումնասիրելու համար։ Նման թեստը ցույց կտա, թե արդյոք կա բջջային իմունիտետ այս հարուցչի նկատմամբ:
Արդյունքը երևում է ներարկումից 12-48 ժամ հետո։
Ինչպես ընդգծել են հեղինակները, թեստից հետո լաբորատորիա վերադառնալու կարիք չկա, փոխարենը կարելի է ուղարկել մաշկի ռեակցիայի լուսանկարը։