Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
copy image url

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Ներքին 3 տարի առաջ - 20:08 13-04-2022

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Ամենից շատ դիտված