Սուրեն Պապիկյանը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
copy image url

Սուրեն Պապիկյանը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ներքին 1 տարի առաջ - 18:52 10-08-2023
Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված