Հղի Ռիհաննան «մերկ» կոմբինեզոնով հայտնվել է Vogue-ի շապիկին
copy image url

Հղի Ռիհաննան «մերկ» կոմբինեզոնով հայտնվել է Vogue-ի շապիկին

Ավելին 3 տարի առաջ - 22:23 12-04-2022
Երգչուհի Ռիհաննան հայտնվել է Vogue ամսագրի մայիսյան համարի շապիկին։

Շապիկին Ռիհաննան կեցվածք է ընդունել հրեղեն պրինտով «մերկ» կոմբինեզոնով։ Մյուս կադրերում նա ընտրել է տոպով տրիկոտաժե կիսաշրջազգեստ, լայն զգեստ և ծածկոցի նման թիկնոց: Ռիհաննայի բոլոր նկարներում, որոնց հեղինակը լուսանկարիչ Էննի Լեյբովիցն էր, երևում է երգչուհու փորը։

«Երբ իմացա, որ հղի եմ, մտածեցի, որ երբեք ինձ համար հագուստ չեմ գնի հղիների համար նախատեսված բաժանմունքներից։ Կներեք ինձ, բայց հագնվելը չափազանց զվարճալի է: Ես պատրաստ չեմ դրանից զրկվել, քանի որ իմ մարմինը փոխվում է»,- ամսագրին տված հարցազրույցում այսպես է բացատրել երգչուհին հղիության ընթացքում մերկ փորը ցուցադրող հանդերձանքով քայլելու իր հակումը։

Երգչուհու մասին հոդվածում նշվում է, որ շատ քննադատներ հղիության ընթացքում նրա հագուստի ընտրությունն անպարկեշտ են համարում: Սակայն մեծամասնությունն այնուամենայնիվ աջակցում է երգչուհուն։

Ինքը՝ Ռիհաննան, ասել է, որ հույս ունի իր օրինակով ոգեշնչել մյուս հղիներին։

«Իմ մարմնի հետ ինչ-որ անհավանական բան է կատարվում հենց հիմա, և ես չեմ ամաչում դրա համար: Այս ժամանակը պետք է տոնական լինի։ Ինչո՞ւ թաքցնել հղիությունը»,- ասել է Ռիհաննան ամսագրին տված հարցազրույցում:

Ամենից շատ դիտված