Ռուս երգիչ Վալերի Մելաձեն շնորհավորել է իր կրտսեր դստեր առաջին տարեդարձը և Տելեգրամի իր ալիքում փոքրիկի հետ լուսանկար հրապարակել:
«Այսօր լրացավ մեր դստեր՝ Ագատուշկայի մեկ տարեկանը։ Անքուն գիշերների և ոգևորությունների տարի, անսահման երջանկության տարի: Մեզ համար սա մեր բուռն կյանքի ևս մեկ տարին է, իսկ փոքրիկի համար սա մի ամբողջ կյանք է»,- գրել է արտիստը:
Մելաձեն դստերը մեծացնում է «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաևայի հետ։ Զույգը սոցցանցերում հայտնել է, որ իրենք են հոգում դստեր մասին՝ առանց դայակների օգնության։ Նրանք մեծացնում են նաև երկու որդիներին՝ 18-ամյա Կոնստանտինին և 7-ամյա Լուկային։