Ռուսական «Առաջին ալիքը» հաղորդել է Մարիուպոլում իր աշխատակցի վիրավորվելու մասին
copy image url

Ռուսական «Առաջին ալիքը» հաղորդել է Մարիուպոլում իր աշխատակցի վիրավորվելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:58 12-04-2022
Նկարահանող խումբը, թղթակից Իրինա Կուկսենկովայի հետ միասին, աշխատել է Մարիուպոլի ծայրամասում։ «Առաջին ալիք»-ը հաղորդել է նրա վիրավորվելու մասին։ Հաղորդավարուհի Ալյոնա Լապշինան եթերում ասել է, որ Կուկսենկովան իր վերջին ռեպորտաժը փոխանցել է արդեն հիվանդանոցից։ Հենց առաջին կադրերում Կուկսենկովան ասում է, որ իրենք «զրահամեքենայում են»։
Նկարահանող խմբի մյուս երկու անդամները չեն տուժել։