Փիղ նկարեք ու փիղը ճղելով պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք. Ռուստամ Բաքոյան

Ներքին 3 տարի առաջ - 11:02 12-04-2022
Աժ քառօրյա նստաշրջանը մեկնարկած է։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթի վերջում ԱԺ ամբիոնում դրեց Արցախի դրոշը: Այդ քայլին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Բաքոյանն ասաց, որ ցավում է, որ ընդդիմությունը նման քայլերով չի գիտակցում, որ վտանգի տակ է դնում ՀՀ շահերը՝ սպասարկելով օտար երկրի շահերը։

«Տարիներ շարունակ Թուրքիայի դրոշը վառելով և այդ կերպ սերունդներին դաստիարակելով՝ ՀՀ-ի համար կոնկրետ քայլ չեն արել ու չեն նպաստել ՀՀ որևէ դրական ընթացքին։ Ընդդիմության մեջ կա մի ներկայացուցիչ, որ սպասարկում է չգիտեմ ում շահերը։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով, մտածում եք, թե հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք ու փիղը ճղելով պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։