Ժամանակ ունենամ՝ կուսումնասիրեմ Շուշիի հռչակագիրը. Ռուստամ Բաքոյան

Խոսք 3 տարի առաջ - 20:57 25-02-2022
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ-ի թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես տուժելու, պաշտպանության ոլորտում կարևոր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների պարբերաբար պաշտոնաթող լինելու, ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։

Բաքոյանը խոսել է այն մասին, թե ՀՀ ներքաղաքական իրավիճակին ինչպես է վերաբերվում եզդիական համայնքը. «Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, վերաբերվում է նաև եզդիներին»։

Խոսեց նաև ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին՝ ասելով, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը զբաղվում է այդ հարցերով, իսկ ինքը կարող է ասել բաներ, որոնք կարող են իրականության հետ աղերս չունենալ։

Անդրադառնալով Շուշիի հռչակագրի մասին՝ ասաց, որ այժմ միայն ժամանակ ունի զբաղվել իր համայնքի աշխատանքներով, երբ ժամանակ ունենա՝ կուսումնասիրի հռչակագիրը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված