Դեյվիդ Բեքհեմի ավագ որդին՝ 23-ամյա Բրուքլինը, ամուսնացել է Նիկոլա Պելցի հետ։ 27-ամյա ամերիկացի դերասանուհին միլիարդատեր Նելսոն Պելցի դուստրն է։ Արարողությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում հարսնացուի ընտանեկան կալվածքում, արժեցել է մոտ 3 մլն դոլար, իսկ հարսանիքին մասնակցել է մոտ 500 հյուր։
Զույգը միջոցառումից որոշ ժամանակ առաջ սկսել էր համագործակցել Care մարդասիրական գործակալության հետ։ Հարսանիքի ժամանակ հյուրերին խրախուսվել է նվերի փոխարեն նվիրաբերություն կատարել ուկրաինական պատերազմից տուժածների համար։ Մասնավորապես, ուկրաինացիների համար լուրջ գումար են փոխանցել հարսնացուի ծնողները, հայտնում է Metro-ն։