4 օրվա ընթացքում տարածքներ ու զոհեր տվեցինք, նախկինների կողմից դա համարվեց հաղթանակ․Մելքոնյան

Ներքին 3 տարի առաջ - 20:28 11-04-2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր Factor.TV-ի եթերում խոսել է ՀՀ շուրջ ռազմաքաղաքական, ինչպես նաև անվտանգային իրադրությունների մասին։

Հարցին՝ որքանո՞վ է այսօր հավանական ընդհանրապես պատերազմի կամ ռազմական ավելի լայնածավալ գործողությունների բռնկումը, Մելքոնյանը պատասխանեց․ «Ուրեմն մենք երբեք Ադրբեջանին պիտի չհավատանք, որովհետև նրանք ասում են մի բան, անում այլ բան։ Մենք պիտի պատրաստ լինենք, որ նրանք ցանկացած պահի կարող են նորից սադրանքի գնալ»։

Մելքոնյանի խոսքով, երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ զինվում է, մենք ոչինչ չէինք անում․«Երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ ինքը զինվում է և իր հարցերը զենքի միջոցով պետք է լուծի, զինված պայքարով պիտի իր տարածքները հետ վերցնի, այդ ընթացքում մենք ի՞նչ էինք անում, ասում էինք՝ թող փորձեն, իրենք ո՞վ են, որ անեն։ Իրենք զինվում էին, իսկ մենք՝ ոչ։ Երբ 2016 թ. քառօրյան եղավ, դա պատերազմ չէր, ուղղակի ադրբեջանցիները հետախուզեցին մեր ամբողջ կարողությունը։ Մենք համոզվեցինք, որ չենք կարող դիմակայել։ 4 օրվա ընթացքում հա՛մ տարածքներ տվեցինք, հա՛մ էդքան զոհեր ունեցանք, ու նախկին իշխանությունների կողմից դա համարվեց հաղթանակ»։

Ըստ Մելքոնյանի՝ Կազանի պայմանագրով 7 շրջանները պետք է հանձնեինք․«Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք պատրաստ էինք 7 շրջան տալու, եթե դա այդպես է, ինչո՞ւ Ալիևը չհամաձայնվեց: Ս. Սարգսյանն անընդհատ ասում է՝ մենք պատրաստ էինք այդ տարածքները հանձնելու, բայց իրենք չհամաձայնվեցին, նորից պայմաններ էին առաջ քաշում, բայց ի՞նչ պայմաններ»։

Մանրամասները՝ տեսանյութում





Ձեզ գուցե հետաքրքրի