Պակիստանի խորհրդարանը ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը անվստահություն է հայտնել վարչապետ Իմրան Խանին։ Նա երկրի պատմության մեջ առաջին վարչապետն է, որը պաշտոնը լքել է նման որոշման արդյունքում։
Սպասվում է, որ երկուշաբթի օրն օրենսդիրները նիստ կհրավիրեն կառավարության նոր ղեկավար ընտրելու համար: Ապագա վարչապետը կպաշտոնավարի մինչև 2023 թվականի հոկտեմբերը, երբ նախատեսված են նոր ընտրությունները։
Խանի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունն ընդդիմությանն է։ Նրանց հաջողվել է ստանալ Ազգային ժողովի 342 պատգամավորներից 174-ի աջակցությունը։ Խանը փորձել է տապալել նախաձեռնությունը․ նա ցրել է խորհրդարանը և կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Բայց Գերագույն դատարանը որոշել է, որ անվստահության քվեի վերաբերյալ քվեարկությունը պետք է անցկացվի։