Մեծ Բրիտանիայում McDonald's ռեստորանների ցանցը ստիպված է եղել կրճատել բաղադրիչների քանակությունը հայտնի բուրգերներ, - գրում է The Mirror պարբերականը՝ ըղում անելով ընկերության պաշտոնական հայտարարությանը։
«Այս պահին մենք մատակարարման հետ կապված խնդիրներ ունենք, ուստի Big Tasty և Big Tasty Bacon Burgers-ի մեջ երկուսի փոխարեն միայն մեկ կտոր լոլիկ կավելացվի: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեռևս պարզ չէ, թե քանի ռեստորան է տուժել, սակայն McDonald's-ի մի շարք հաստատություններում համապատասխան ցուցանակներ են տեղադրվել: