Կառավարական առանձնատան գլխավոր մասնաշենքում այսօր` ապրիլի 7-ին, ընդունելություն է կազմակերպված, որին հրավիրված են ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում զոհված զինծառայողների ծնողները:
Աննա Հակոբյանը «Մայրության և գեղեցկության» տոնի առթիվ կազմակերպել է ընդունելություն:
Mediahub-ի տարածած տեսանյութում երևում է, որ, դեռ միջոցառումը չսկսված, ծնողները հետ են գնում: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են այս ժամին հետ գնում, ծնողները պատասխանեցին. «Տեղ չկա, դրա համար էլ գնում ենք: Հրավիրել էին, մենք էլ գիտեինք, թե պիտի նստեինք, ինչպես որ պետք է, մեզ մարդ զգայինք: Ուլնեցի կանգնել-կանգնել եմ, էստեղ էլ կկանգնեմ»:
Զոհվածի ծնողը նշեց` դրսում էին կանգնել, տեղ չկար նստելու:
«Մենք քառօրյա պատերազմի զոհվածների ծնողներ ենք, Գյումրիից ենք եկել: Գյումրիից եկած բոլոր ծնողներն էլ հետ են գնում»: