Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ
copy image url

Զոհվածների ծնողները հաղորդում են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ

Ներքին 3 տարի առաջ - 15:33 18-04-2022
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները այս պահին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացնում, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։

Հաղորդման տեքստը ներկայացնելիս ներկաներից Անահիտ Մանասյանն ասաց, որ հաղորդման հիմք է հանդիսացել Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։

Նա նշեց, որ իրենց նպատակը թիվ մեկ պատասխանատուին պատասխանատվության ենթարկելն է։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված