ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դուստրերի, Լավրովի ընտանիքի, ինչպես նաև Միշուստինի և Մեդվեդևի նկատմամբ
copy image url

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դուստրերի, Լավրովի ընտանիքի, ինչպես նաև Միշուստինի և Մեդվեդևի նկատմամբ

Արտաքին 3 տարի առաջ - 18:58 06-04-2022
ԱՄՆ-ն ամբողջությամբ արգելափակող պատժամիջոցներ է սահմանում ռուսական «Սբերբանկի» և «Ալֆա բանկի» դեմ՝ կապված Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։

Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ենթադրում է «Սբերբանկի» և «Ալֆա-Բանկի» ակտիվների և գործարքների ամբողջական արգելափակում, բացառությամբ էներգետիկ ոլորտի հետ կապված գործարքների։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ, պատժամիջոցներ են սահմանվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի հարցերով Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։

ԱՄՆ-ը նաև արգելելու է ցանկացած նոր ամերիկյան ներդրում Ռուսաստանում:

Ինչպես սպասվում է, պատժամիջոցների ցուցակը կհրապարակվի չորեքշաբթի ավելի ուշ։ Դրանում կլինեն նաև ռուսական այլ պետական ​​ձեռնարկություններ և անհատներ: