Ճապոնիան անձնական պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ
copy image url

Ճապոնիան անձնական պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 11:59 01-03-2022
Ճապոնիան անձնական պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և այլ ռուսաստանցի քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ։ Սահմանափակումներ են մտցվել նաև պաշտպանական արդյունաբերության ընկերությունների և ուժային կառույցների նկատմամբ, հաղորդում է Kyodo News-ը։

Ինչպես նշում է պարբերականը, Ճապոնիայի կառավարությունը որոշել է սառեցնել վեց անձանց, այդ թվում՝ Պուտինի ակտիվները՝ որպես լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախկին վարչապետ և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Բացի այդ, Ճապոնիան արտահանման սահմանափակումներ է մտցրել ռուսական 49 ընկերությունների և կազմակերպությունների դեմ, այդ թվում ավիաշինական և նավաշինական ոլորտի:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում