Կանադան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ
copy image url

Կանադան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 10:18 26-02-2022
Կանադան, Ուկրաինայում իրավիճակի սրման հետ կապված, պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ։ Այս մասին երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է հեռուստաուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կանադան հայտարարում է խիստ համակարգված պատժամիջոցների երրորդ փաթեթի մասին։ Նախ՝ մենք պատժամիջոցներ կսահմանենք նախագահ Պուտինի և այս բարբարոսական պատերազմի մյուս ճարտարապետների նկատմամբ»,- ասել է Կանադայի վարչապետը։

Նրա թվարկած անձանց շարքում է նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Բացի այդ, ընդգծել է Թրյուդոն, Կանադան կողմ է Ռուսաստանին «համաշխարհային բանկային համակարգի առանցքային մաս հանդիսացող» SWIFT վճարային համակարգից անջատելուն:

Կանադայի իշխանությունները սահմանափակող միջոցներ կկիրառեն նաև Բելառուսի ղեկավարության դեմ՝ ՌԴ-ի Ուկրաինա ներխուժմանը ենթադրյալ աջակցության համար։ Պատժամիջոցները կվերաբերեն 57 մարդու։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում