Հարկային և մաքսային բողոքարկման հանձնաժողովներում նիստերը պետք է իրականացվեն նաև գրավոր տարբերակով. նախագիծն ընդունվեց

Ներքին 3 տարի առաջ - 12:22 06-04-2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն է։

«Հարկային և մաքսային բողոքարկման հանձնաժողովներում առաջարկվող նախագծով նիստերը պետք է իրականացվեն նաև գրավոր տարբերակով, որոնք հիմնականում համալիր հարկային ստուգմանը վերաբերող ակտերի բողոքարկումներն են կամ այն դեպքերը, երբ գրավոր քննության ընթացքում այնուամենայնիվ բանավոր պետք է լսել բողոքաբերին»։

Սողոմոնյանի խոսքով՝ «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն oրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ մաքսային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում: «Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումների բողոքարկման դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում»։

ՊԵԿ փոխնախագահի առաջարկով՝ բանավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննությունը կարող է իրականացվել նաև տեսաձայնային կապի միջոցով:

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից»:

Նախագիծը հինգ կողմ ձայների մեծամասնությամբ ընդունվեց։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում