ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. 96 ԿՈՂՄ ՁԱՅՆՈՎ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
copy image url

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. 96 ԿՈՂՄ ՁԱՅՆՈՎ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Ներքին 4 տարի առաջ - 16:35 03-02-2021

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ առաջարկվում է միավորել սոցիալական պաշտպանության ոլորտի 4 կառույցները և ստեղծել միասնական ծառայություն:

«Գործող կարգավորումներով 2021 թ.-ի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Մասնավորապես՝ նախատեսվում է ստեղծել Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիմքի վրա: Վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել նախարարության ենթակա մարմինը՝ Սոցիալական ապահովության ծառայությունը, որը կիրականացվի հաջորդ փուլում: Առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա նշված պրոցեսն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ»:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ, 10 դեմ, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:

Հավելենք, որ նախագծի համար սահմանված է հատուկ ընթացակարգ, որով առաջարկվում է օրենքների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: