Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքում ռուս զինվորականներ չկան, սակայն նրանց մի մասը դեռ օտարման գոտում է, ուրբաթ ասել է Ուկրաինայի Օտարված գոտիների կառավարման վարչության պետական գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն։
Նրա խոսքով, ռուս զինվորականները հեռանալիս իրենց հետ տարել են համակարգիչներ և ունեցվածքի մի մասը, որը եղել է կայանում։
Բացի դրանից, ռուսական ուժերը գերեվարել են Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիայի մի քանի աշխատակիցների։