Ռուսական զորքերը «հսկում» են Զապորոժիեի ԱԷԿ-ը. Զախարովա
copy image url

Ռուսական զորքերը «հսկում» են Զապորոժիեի ԱԷԿ-ը. Զախարովա

Արտաքին 2 տարի առաջ - 10:57 27-05-2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական զորքերը գրավել են Զապորոժժիայի ատոմակայանը՝ միջուկային նյութերի արտահոսքը կանխելու համար։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որն արտադրում է Ուկրաինայի ատոմային էներգիայի կեսից ավելին և երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի 20%-ը։

Ռուսական զորքերը մարտի 3-ին գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանը և վերահսկողության տակ վերցրել այն։ Կայանում ներկայում վեց ռեակտորներից գործում են միայն երկուսը։

«Կայանը կառավարվում է ուկրաինական օպերատորի կողմից, ռուսաստանցի զինծառայողներն ապահովում են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ:- Մենք կրկին ընդգծում ենք ռուսաստանցի զինծառայողների կողմից ԶԱԷԿ-ը պաշտպանության տակ վերցնելու հիմնավորվածությունը՝ հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող օբյեկտից միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու առումով»:

Զախարովայի մեկնաբանությունը հնչել է ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության, որ կազմակերպության ներկայացուցիչները ցանկանում են այցելել ատոմակայաններ և ստուգել, թե արդյոք պլուտոնիումը և հարստացված ուրանը այլ նպատակներով չեն օգտագործվում:

Զախարովան հերքել է ՄԱԳԱՏԷ-ի մտավախությունները՝ հայտարարելով, որ ուրանը ցածր հարստացված է, իսկ պլուտոնիումը «հնարավոր չէ առանձնացնել առանց բավականին բարդ և աշխարհի ընդհամենը մի քանի երկրներում գոյություն ունեցող սարքավորումների, նաև, իզոտոպային բաղադրության պատճառով այն դժվար թե կիրառելի լինի միջուկային զենք ստեղծելու համար»։

Ամենից շատ դիտված