Ռուսական զորքերը սկսել են լքել Չեռնոբիլը. Պենտագոն
copy image url

Ռուսական զորքերը սկսել են լքել Չեռնոբիլը. Պենտագոն

Արտաքին 3 տարի առաջ - 09:06 31-03-2022
Պենտագոնի անանուն աղբյուրը բազմաթիվ լրատվամիջոցների (մասնավորապես AFP-ի և Al-Arabiya-ի) լրագրողներին ասել է, որ ռուսական զորքերը սկսել են լքել Չեռնոբիլի չգործող ատոմակայանի տարածքը՝ տեղափոխվելով Բելառուս։
«Նրանք իրենց զորքերի մի մասը Չեռնոբիլից տեղափոխում են Բելառուս»,- զրուցակցի խոսքերը մեջբերում է AFP-ն։ «Կարծում ենք, որ նրանք հեռանում են: Չեմ կարող ասել, որ բոլորն արդեն հեռացել են»,- ասել է նա։
Ռուսական զորքերը Չեռնոբիլը վերահսկողության տակ են վերցրել պատերազմի հենց սկզբում` փետրվարի 24-ին: