Ռուս զինվորականները Չեռնոբիլի ԱԷԿ-ից մոտ 135 միլիոն դոլարի սարքավորումներ են հանել. WP
copy image url

Ռուս զինվորականները Չեռնոբիլի ԱԷԿ-ից մոտ 135 միլիոն դոլարի սարքավորումներ են հանել. WP

Արտաքին 2 տարի առաջ - 22:25 02-06-2022
Ռուս զինվորականները Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից, որը նրանք Ուկրաինա ներխուժման ժամանակ ավելի քան մեկ ամիս զբաղեցրել էին, մոտ 135 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ են հանել։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։

«Ռուսական բանակի զինծառայողները տարել են 690 համակարգիչ, 344 մեքենա, 1500 դոզիմետր, գրեթե ողջ հակահրդեհային սարքավորումները և էլեկտրակայանի շահագործման համար անհրաժեշտ բազմաթիվ անփոխարինելի սարքեր»,- ասել է Էլեկտրակայանի կենտրոնական վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Բեսպալին:

Բացառված գոտու կառավարման Ուկրաինայի պետական ​​գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն հայտնել է, որ հանված սարքերից մի քանիսը հագեցած են GPS-թրեքերներով։ «Մենք տեսնում ենք, որ դրանցից մի մասը (սարքերը) գտնվում է Բելառուսում՝ սահմանի երկայնքով։ Մյուս մասը գտնվում է Մինսկում, Գոմելում և այլ քաղաքներում»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված