Ինտրիգ՝ ՔՊ-ական կանանց միջեւ․ Աննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբոքել․ Ժողովուրդ
copy image url

Ինտրիգ՝ ՔՊ-ական կանանց միջեւ․ Աննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբոքել․ Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 09:00 31-03-2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա: Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում