Դեմ եմ, թշնամու հետ չի կարելի բարեկամանալ․ քաղաքացիները՝ «խաղաղության» պայմանագրի մասին

Խոսք Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 21:55 30-03-2022
Որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելն իրենց կառավարության նպատակներից է, ինչպես նաև եղել է ՀՀ բոլոր կառավարությունների նպատակներից:
Սակայն Ադրբեջանը դնում է որոշակի նախապայմաններ, դրանք են՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ Իսկ Ադրբեջանը իր տարածքային ամբողջականության մեջ դիտարկում է նաև Արցախը։

Այսօր Oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ի՞նչ կարծիք ունեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։

Լիլիթ Հարությունյան