Ինչ ռիսկեր կան հայ գործարարների համար ռուս-ուկրաինական պատերազմի կոնտեքստում

Ներքին 3 տարի առաջ - 00:41 25-03-2022
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, տնտեսագետ Երվանդ Թարվերդյանն այսօր Հ1-ի տաղավարում անդրադարձավ այն հարցին, թե ինչ հնարավորություններ ու ռիսկեր կան հայ գործարարների համար ռուս-ուկրաինական պատերազմի կոնտեքստում, Ռուսաստանի դեմ կիրարվող սանկցիաների շրջանում․ «Ես կցանկանայի ոչ միայն գործարարներին ընդգծել, այլև Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես, քանի որ տնտեսական դաշտը պետք է լինի առողջ, որպեսզի գործարարների գործունեությունը իրականացվի և արդյունք տա: ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաների արդյունքում մենք տեսանք, թե ինչպես արժեզրկվեց ռուբլին, որն էլ անմիջական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա»:

Թարվերդյանը ասաց, որ բոլորին է հայտնի՝ արտահանման գործում Հայաստանի համար առաջին գործընկերը Ռուսաստանն է, և այն, որ ռուսական ռուբլու կուրսը մոտ 60-70 % անկում է ապրում, տրագեդիա կարելի է անվանել. «Ռուսական շուկան միանգամից չի կարող ընկալել 60-70 %-ով բարձր գները, և դրա համար որոշակի ժամանակահատված է պահանջվում»:

Տնտեսագետի խոսքով՝ լուրջ վնասների կարող են հանգեցնել նաև ուղղակի տրանսֆերների արդյունքները և վալյուտային գործարքների նվազումները:

Մանրամասները՝ տեսանյութում։