Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանի ընտանեկան հարցերով բաժինը, որը զբաղվում է Դուբայի էմիր Մուհամեդ Ալ-Մաքթումի և արքայադուստր Հայայի ամուսնալուծության գործընթացով, որոշել է, որ էմիրն իրավունք չի ունենա էականորեն ազդելու իրենց երկու երեխաների դաստիարակության գործընթացի վրա և հանդիպել նրանց հետ դեմ առ դեմ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Գործի քննության ընթացքում դատարանը եզրակացրել է, որ Դուբայի էմիրը «հետևողականորեն հարկադրանքի և վերահսկողության հակում է դրսևորել ընտանիքի այն անդամների նկատմամբ, որոնք, իր կարծիքով, իր ցանկություններին հակառակ են իրենց պահել»։
Դատարանի որոշման համաձայն՝ արքայադուստր Հայան միանձնյա որոշումներ է կայացնելու 14-ամյա Ջալիլայի և 10-ամյա Զայեդի առողջության և կրթության վերաբերյալ։
Դատավոր Էնդրյու Մաքֆարլեյնի խոսքով՝ Էմիր Մուհամեդ Ալ Մաքթումը բռնություն է կիրառել արքայադուստր Հայայի նկատմամբ, ինչը հուզական և հոգեբանական վնաս է հասցրել նրանց երեխաներին, և դա չէր դադարի, եթե նրա նախկին կնոջը պարտավորեցնեին նրա հավանությունըստանալ երեխաների բարեկեցությանը վերաբերող հարցերում։