65 համարի երթուղին այլևս չի շահագործվելու
copy image url

65 համարի երթուղին այլևս չի շահագործվելու

Ներքին 3 տարի առաջ - 16:35 24-03-2022
Ապրիլի սկզբից այլևս չի շահագործվի 65 համարի երթուղին։

Oragir.news-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ասացին, որ այն կփոխարինվի նոր ավտոբուսներով։

«65 համարի երթուղին դուրս է գալիս շահագործումից, քանի որ շահագործման ժամկետը՝ 18 տարին, լրացել է, անվտանգությունից ելնելով՝ այն այլևս չի գործի։ Երթուղին կփոխարինվի 62 համարի միկրոավտոբուսով, բայց մասնակի, նույն ուղեգծով չի լինելու։ Երթուղին լինելու է՝ Քանաքեռի 14-րդ փողոցից, Ֆանարջյան, Ուլնեցու, Ներսիսյան, Ազատյան պողոտա, Բաբայան, Դավթյան, Հրաչյա Քոչար և այլն։ Ապրիլի 1-ից կամ 3-ից արդեն նոր երթուղին կգործի»,- ասացին տրանսպորտի վարչությունից։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Խաչիկ Բալոյանն էլ հավելեց, որ նոր ավտոբոսների երթուղին դեռ քննարկման փուլում է, և պարզ չէ, թե ինչ ճանապարհով կգնա, բայց նախկին երթուղով չի լինի, կլինեն որոշ փոփոխություններ։

Մելքոնյան Մանուշակ

Ամենից շատ դիտված