Դանիայի կառավարությունը հունվարի վերջից մտադիր է չեղարկել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Իսկ արդեն փետրվարի սկզբին COVID-19-ն այլևս չի համարվի որպես հասարակության համար վտանգ ներկայացնող հիվանդություն, գրել է Jyllands-Posten պարբերականը։
Ըստ պարբերականի, փետրվարի 5-ից COVID-19-ը հատուկ վտանգավոր հիվանդությունների կատեգորիայից հանելու որոշումն իշխանությունները կայացրել են հատուկ համաճարակաբանական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա։ Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում կհայտարարի երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։