Nestle-ն որոշել է կասեցնել KitKat և Nesquik ապրանքանիշների առաջխաղացումը Ռուսաստանում
copy image url

Nestle-ն որոշել է կասեցնել KitKat և Nesquik ապրանքանիշների առաջխաղացումը Ռուսաստանում

Ավելին 3 տարի առաջ - 23:32 23-03-2022
Շվեյցարական Nestle կոնցեռնը որոշել է դադարեցնել KitKat և Nesquik ապրանքանիշերի առաջխաղացումը Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Մենք դադարեցնում ենք Nestlé-ի՝ KitKat-ը և Nesquik հայտնի ապրանքանիշերի գործունեությունը <...> Մենք արդեն դադարեցրել ենք ոչ հիմնական ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան և Ռուսաստանից, դադարեցրել ենք բոլոր գովազդները և դադարեցրել ենք բոլոր ներդրումները երկրում: Իհարկե, մենք լիովին կատարում ենք Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր միջազգային պատժամիջոցները»,- ասված է հայտարարության մեջ։