Nestle-ն ու Mars-ը քաղցկեղածին նյութերի պատճառով Իսպանիայում հանում են պաղպաղակը վաճառքից
copy image url

Nestle-ն ու Mars-ը քաղցկեղածին նյութերի պատճառով Իսպանիայում հանում են պաղպաղակը վաճառքից

Արտաքին 3 տարի առաջ - 12:18 27-07-2021

Nestle և Mars ընկերությունները որոշել են Իսպանիայում վաճառքից հանել տարբեր տեսակի պաղպաղակներ՝ այդ ապրանքների մեջ քաղցկեղածին նյութի՝ էթիլենային օքսիդի առկայության նախազգուշացման պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտարարել են հենց արտադրողները:

Ըստ ABC թերթի՝ Nestle-ի դեպքում խոսքը 46 տեսակի պաղպաղակի մասին է: Ըստ արտադրող Froneri-ի՝ «Եվրահանձնաժողովի կողմից ուրբաթ՝ հուլիսի 16-ին հայտարարված նոր ուղեցույցների համաձայն՝ որոշել են հետ կանչել ապրանքների այն խմբաքանակները, որոնք օգտագործում էին էթիլենային օքսիդ պարունակող բաղադրիչ»: Նշվում է, որ խոսքն այս բաղադրիչի աննշան քանակի մասին է, որը, ինչպես ենադրվում է, գործնականում չի սպառնում սպառողների առողջությանը:

Mars-ը ևս որոշել է պաղպաղակի որոշ տեսակներ հանել Իսպանիայում վաճառքից: «Դա պայմանավորված է էթիլենային օքսիդի առկայությամբ. մատակարարներից մեկի կողմից արտադրված բաղադրիչում դրա քանակը ​​գերազանցում է ԵՄ օրենսդրությամբ թույլատրված մակարդակը»,- բացատրել է ընկերությունը:

Ամենից շատ դիտված