Չինաստանում Boeing 737 ինքնաթիռի կործանման վայրում անտառային հրդեհ է բռնկվել
copy image url

Չինաստանում Boeing 737 ինքնաթիռի կործանման վայրում անտառային հրդեհ է բռնկվել

Արտաքին 3 տարի առաջ - 13:57 21-03-2022
Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737 մարդատար ինքնաթիռում եղել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, հաղորդում է Չինաստանի ավիացիոն վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ վթարի վայրում անտառային հրդեհ է բռնկվել։

Ինքնաթիռի կործանման պատճառն անհայտ է։ Flightradar-ի տվյալներով, ինքնաթիռն իրականացնում էր Կունմին-Գուանչժոու չվերթը։ Հայտնի է, որ Boeing 737-ը շահագործվում է 2015 թվականից։