Մենք ցանկանում ենք, որ ճանաչվի Ուկրաինայի անկախությունը. Թուրքիայի ԱԳՆ
copy image url

Մենք ցանկանում ենք, որ ճանաչվի Ուկրաինայի անկախությունը. Թուրքիայի ԱԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 09:26 21-03-2022
Թուրքիան ցանկանում է, որ ճանաչվի Ուկրաինայի անկախությունը և գործադրում է բոլոր ջանքերը խաղաղության հասնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կտրականապես դեմ էինք Ղրիմի բռնակցմանը 2014 թվականին։ Եթե այն ժամանակ աշխարհը պատշաճ պատասխան տար, մենք այսօր նման իրավիճակում չէինք լինի»,- հավելել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն որպես միջնորդ է հանդես գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում։ Նրա խոսքով, կողմերը նկատելիորեն մոտեցել են համաձայնագրի կնքմանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի հետ մեկտեղ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անկախության և անվտանգության երաշխավոր։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն ավելի վաղ Twitter-ի իր էջում գրել էր, որ համաձայնեցման հարցում ամենադժվարը Ուկրաինայի կողմից Ղրիմի բռնակցումը ճանաչելու Ռուսաստանի պահանջն է։ Երկու պաշտոնյաներն էլ ընդգծել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտական ​​կապի մեջ է թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ պատերազմի շուտափույթ դադարեցման հասնելու համար:

Ձեզ գուցե հետաքրքրի