Ով է հատուկ հանձնարարություններով դեսպանը․ Հրապարակ
copy image url

Ով է հատուկ հանձնարարություններով դեսպանը․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:11 16-03-2022
Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։ Այս մասին մարտի 16-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածին, որի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակում էին ՀՀ նախագահները եւ ԱԳ նախարարները։

«Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչո՞վ է տարբերվում նրա գործունեությունը մյուս դեսպանների գործունեությունից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը կատարում է երկրի վարչապետի (նախագահի, ԱԳ նախարարի) տարբեր էպիզոդիկ հանձնարարություններ։ Սա ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, ստատուս է հաղորդում այն զբաղեցնողին` երկրից դուրս այցելությունների ժամանակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանները սովորաբար չեն նստում որեւէ երկրում, չեն ունենում նստավայր, նստում են ԱԳՆ-ում եւ կատարում են պետության ղեկավարության կոնկրետ հանձնարարությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան է նաեւ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ. մարտին։ Նախկինում նման կարգավիճակ են ունեցել Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Լիպարիտյանը»,- գրել է «Հրապարակը»

Ամենից շատ դիտված