Հակառակորդի ծրագիրն է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ բարձունքին
copy image url

Հակառակորդի ծրագիրն է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ բարձունքին

Մամուլ 3 տարի առաջ - 08:28 15-03-2022
Արցախում վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ թե սովորական լարում է՝ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը, այլ՝ հատուկ օպերացիա: Այս մասին մարտի 15-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը։

«Արցախից մեզ հայտնում են, որ հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել եւ հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ եւ Խնապատ գյուղերի արանքում գտնվող բարձունքին։
Խոսքը Քարագլուխ բարձունքի մասին է, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, եւ շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը:

Այս պատճառով էլ արդեն մի քանի օր է՝ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ, որոնք տարհանվել էին կրակահերթերի առաջին օրերին։ Հակառակորդի ծրագիրը շատ պարզ է՝ գյուղերը դատարկել, ապա մտնել ու տիրանալ այդ բարձունքին»,- գրել է «Հրապարակը»


Ամենից շատ դիտված