Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Չինաստանի և Ինդոնեզիայի հետ
copy image url

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Չինաստանի և Ինդոնեզիայի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 10:45 14-03-2022
Ռուսաստանը մարտի 14-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Չինաստանի և Ինդոնեզիայի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է, որ համապատասխան որոշումը փետրվարի վերջին կայացրել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Որոշումը տեխնիկական բնույթ ունի. ոչ մի ավիաընկերություն չի հաղորդել երկրների միջև չվերթները վերսկսելու մտադրության մասին:

Ռուսական, չինական և ինդոնեզական ավիաընկերությունները կկարողանան երեքական չվերթ իրականացնել երկրների միջև։ Երեքական չվերթ կարող են իրականացնել Մոսկվա-Դենպասար ուղղությամբ և մեկական՝ Մոսկվա - Պեկին, Մոսկվա - Գուանչժոու և Մոսկվա – Շանհայ ուղղություններով։