Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կարող է բացվել հուլիսի 1-ից. Forbes
copy image url

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կարող է բացվել հուլիսի 1-ից. Forbes

Արտաքին 3 տարի առաջ - 15:34 18-06-2021

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կարող է բացվել արդեն հուլիսի 1-ից: Ինչպես նշում է Forbes-ը, վկայակոչելով իր աղբյուրները, կորոնավիրուսի դեմ պայքարի ռուսական շտաբը դիտարկում է նման հնարավորությունը՝ կապված Ռուսաստանի հարավի հանգստավայրերի ծանրաբեռնված լինելու հետ:

Ինչպես պարզաբանվում է, Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը փակելու մասին որոշումը կայացվել է COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այնուամենայնիվ, դա հանգեցրել է Ռուսաստանի հարավի հանգստավայրերի ժողովրդականության բարձրացմանը, իսկ երկրում հիվանդացության արշավի ֆոնին այդ հանգստավայրերի գերծանրաբեռնվածությունը կարող է ավելի մեծ չափով նպաստել կորոնավիրուսի տարածմանը:

Նշվում է նաև, որ Թուրքիայում ցուցանիշները կայունանում են:

Ամենից շատ դիտված