Ինչե՞ր է Ալիևը խոստացել, որ բոլորին պատասխանում ես՝ բացի իրենից, ա՛յ վախկոտ շուն. Լիդա Առուշանյան

Ներքին 3 տարի առաջ - 15:59 11-03-2022
«Սահմանային լարված իրավիճակը երկրի անտերությունից է»,-«Հայելի» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Վերջինս ասաց՝ տպավորություն է, որ Արցախը միայնակ ենք թողնում դիտավորյալ, և դա կարծես մեր ղեկավարության երազանքն է ՝ չկա Արցախ, չկա Արցախի հարց։

«Դու մի օր պիտի ընկնես որդեկորույս մայրերի, ծնողների վշտի մեջ, որ իմանաս Խրամորթի, Նոր Շենի, Կարմիր Շուկայի ժողովրդի վիճակը։ 21-րդ դարն է, բայց իրենք դեռ նկուղներում են ապրում։ Հարց են տալիս, Փաշինյանը գժվում է ու ուզում է իրեն գցել բալկոնից, ամբիոնից. գիտե՞ս, որ հարցերին պատասխանես, այ ստոր, էդ ինչե՞ր ես խոստացել Ալիևին, էդ ինչե՞ր ա Ալիևը քեզ խոստացել, բոլորին, բոլորին պատասխան ես տալիս՝ բացի Ալիևից, այ վախկոտ շուն»,- ասաց Դավիթ Առուշանյանի մայրը։

Լիդա Առուշանյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, ասաց, որ Ուկրաինայում էլ էր Փաշինյանի նման ղեկավար, դրա համար էլ երկիրն այդ վիճակում է։
«Ուկրաինայում էլ է քո նման կլոունը ղեկավարում, դրա համար էլ հիմա այս վիճակում են նրանք»,- ասաց նա։

Տիկին Առուշանյանը նկատեց, որ Փաշինյանի թիմը ինտելեկտուալ մակարդակ չունի. «Ոչ ինքն ունի, ոչ էլ իր թիմակիցները. ամոթ չի՞, որ տուզիկություն եք անում»։


Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում