Ոչ մեկից սպասելիք չունեմ, վերևից ներքև բոլորը տականք են․ Լիդա Առուշանյան
copy image url

Ոչ մեկից սպասելիք չունեմ, վերևից ներքև բոլորը տականք են․ Լիդա Առուշանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:09 22-06-2022
Պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին Քննչական կոմիտեի մոտ են՝ բողոքի ակցիա իրականացնելու։

Օragir.news-ի հետ զրույցում պատերազմում զոհված մայոր, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի իրավապահ համակարգից արժե՞ սպասելիքներ ունենալ, և ինքը շարունակո՞ւմ է սպասելիքներ ունենալ, ասաց․ «Ո՛չ, չունենք, ուղղակի գալիս ենք։ Այսպես ասած՝ որպես բալեյշիկ, ոչ մեկից սպասելիք չունեմ, վերևից ներքև բոլորը տականք են, բոլորը սողուն են, բոլորը ազգի դավաճան ու ազգի ծախող են։ Հայրենիքը անդունդի եզրին, դրված է հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, և բոլորն էլ գիտեն, գիտեն ու լռում են։ Ողբամ քեզ, հա՛յ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում»։

Հարցին, թե կարծիք կա, որ ընդդիմությունը, վրանները հավաքելով, հետ կանգնեց հայտարարված պլաններից ու գաղափարներից, ինքը նման տպավորություններ ունի՞, պատասխանեց․ «Ո՛չ, վրանները հավաքելով՝ ընդդիմությունը հետ չի կանգնում, ընդհակառակը, նոր դասեր է քաղում և նոր ուղղությամբ քայլում։ Թող հույս չունենան, որ այդպիսի բան կլինի։ Կոնկրետ ես ոչ մի կորցնելու բան չունեմ, և պայքարում եմ միայն հայրենիքի համար»։

Ամենից շատ դիտված