Էստոնիան ռուսաստանցիներին այլևս չի տրամադրի շենգենյան վիզաներ
copy image url

Էստոնիան ռուսաստանցիներին այլևս չի տրամադրի շենգենյան վիզաներ

Արտաքին 3 տարի առաջ - 18:08 10-03-2022
Էստոնիան դադարեցնում է ռուսաստանցիներին տրամադրել շենգենյան վիզաներ: Այս մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Էվա-Մարիա Լիյմետսը։ Նրա խոսքով,վիզաների տրամադրումը հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնության միայն այն քաղաքացիներին, ովքեր այցելում են Էստոնիայում գտնվող հարազատներին։

Վիզաների տրամադրման կասեցումը կապված է ինչպես Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի, այնպես էլ պատժամիջոցների հետևանքների հետ՝ Visa և Mastercard վճարային համակարգերի աշխատանքի դադարեցման պատճառով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները չեն կարող վճարել վիզայի վճարը։

Ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիներին դադարել են վիզաներ տրամադրել Չեխիան, Լատվիան, Լիտվան և Նորվեգիան: