Հայաստան արտերկրից քիչ են փող ուղարկել. Ժողովուրդ
copy image url

Հայաստան արտերկրից քիչ են փող ուղարկել. Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 09:45 10-03-2022
Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: Այս տարվա հունվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 40 միլիոն 457 հազար դոլար: Այս մասին մարտի 10-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հունվարին տրանսֆերտները շարունակել են դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել, քանի որ Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 36 մլն 830 հազար դոլարով, իսկ ՌԴ-ից ՀՀ եկած ու մնացած գումարը հունվար ամսին կազմել է 17 մլն 546 հազար դոլար։«Այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:Իսկ մասնագետների խոսքով՝ ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է», -գրում է թերթը։

ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը ևս պակասել է. եթե նախորդ տարվա դեկտեմբերին այն կազմել է 44 մլն 212 հազար դոլար, ապա հունվարին դարձել է 27 մլն 623 հազար դոլար:

Ամենից շատ դիտված