Բելառուսը չեղարկում է պարտադիր ինքնամեկուսացումը արտերկրից ժամանողների համար
copy image url

Բելառուսը չեղարկում է պարտադիր ինքնամեկուսացումը արտերկրից ժամանողների համար

Արտաքին 3 տարի առաջ - 10:51 22-12-2021

Որոշ երկրներից Բելառուս ժամանողների համար պարտադիր ինքնամեկուսացման պահանջը դադարում է գործել դեկտեմբերի 22-ից։ Նախկինում այն ​​սահմանվել է COVID-19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակում։

Սկզբում նախատեսվում էր, որ ինքնամեկուսացումը պետք է տևի երկու շաբաթ, այնուհետև այդ ժամկետը կրճատվեց, իսկ ամռանն այն չեղարկվեց կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար։ Նոր փաստաթղթի համաձայն, պարտադիր ինքնամեկուսացումը չեղարկվում է բնակչության բոլոր կատեգորիաների համար։

Քաղաքացիները, որոնք ինքնամեկուսացել են մինչև հրամանագրի ուժի մեջ մտնելը, ստիպված կլինեն այն ավարտին հասցնել։