«Փինք Արմենիան» պատրաստ է օգնություն ցուցաբերել նաև օտարերկրացի ԼԳԲՏ անձանց
copy image url

«Փինք Արմենիան» պատրաստ է օգնություն ցուցաբերել նաև օտարերկրացի ԼԳԲՏ անձանց

Ներքին 3 տարի առաջ - 11:43 08-03-2022
Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող « Փինք Արմենիա» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել՝ Ուկրաինայից Հայաստան տարհանված ԼԳԲՏ+ անձանց օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
«Հարգելի ընկերներ, Ուկրաինայի ԼԳԲՏ+ համայնք, մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ այս դժվարին պահին մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք օգնել ձեզ։ Եթե դուք հայտնվել եք Հայաստանում և պատերազմի պատճառով չեք կարող վերադառնալ, եթե տարհանվել եք Հայաստան, եթե ճանաչում եք Հայաստանում գտնվող ԼԳԲՏ+ փախստականների Ուկրաինայից,եթե Ձեզ անհրաժեշտ է հոգեբանի, իրավաբանի կամ սոցիալական աշխատողի խորհրդատվություն: Զանգահարեք այս համարով՝ 060 377277 կամ գրեք մեզ՝ [email protected], և մենք կօգնենք ձեզ։ Եթե դուք ունեք շփման կարիք կամ չեք ցանկանում միայնակ լինել մեր գրասենյակի դռները բաց են ձեզ համար»,- գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել հասարակական կազմակերպությանը՝ հարցնելով, թե օգնությունը միայն Ուկրաինայի՞ց տարհանվածների համար է, թե՞ Ռուսաստանից եկած ԼԳԲՏ+ անձանց ևս պատրաստ են օգնել։ ՀԿ-ից հետևյալ պատասխանն ենք ստացել․
« Կազմակերպության ծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ինչպես ՀՀ քաղաքացի ԼԳԲՏ անձինք, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի