Չինաստանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին․ ԱՄՆ Պետդեպ
copy image url

Չինաստանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին․ ԱՄՆ Պետդեպ

Արտաքին 3 տարի առաջ - 23:30 14-03-2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը դաշնակիցներին փաստաթուղթ է ուղարկել, որում ասվում է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել՝ Ուկրաինայում «հատուկ գործողություն» իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ ամերիկացի դիվանագետներին հղումով։
Արդյոք Չինաստանը պատրաստվում է օգնել դաշնակցին ապագայում, թե արդեն տրամադրում է ռազմական աջակցություն, դաշնակիցներին ուղարկված փաստաթղթում չի նշվում։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ծրագրում է այդ հարցը քննարկել մարտի 14-ին Հռոմում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յան Ցզեչիի հետ հանդիպմանը։ Սալիվանը նշել է, որ չինացիներին կզգուշացնի, որ չփորձեն «փրկել» Ռուսաստանին, այդ թվում՝ օգնելով նրան հաղթահարել արևմտյան պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի