Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինա է մտցրել խմբավորման գրեթե 100%-ը, որը հավաքել էր ներխուժման համար, երկուշաբթի լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, որի անունը չի հաղորդվում:
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյայի՝ Պենտագոնը մինչ այժմ որևէ նշան չի տեսել, որ Ռուսաստանը պատրաստվում է որևէ համալրում ուղարկել Ուկրաինա։
Պաշտոնյան նաև ասել է, որ հանգստյան օրերին Պենտագոնը կարգադրել է ևս 500 զինվոր ուղարկել Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանությունն ուժեղացնելու համար, և այժմ Եվրոպայում ամերիկյան ուժերի ընդհանուր թիվը հասել է մոտ 100 հազարի։