Մոսկվայի մարզի բնակիչները հայտնում են, որ խոշոր մթերային ցանցերի որոշ խանութներ սահմանափակել են մի շարք ապրանքների վաճառքը։
Այսպիսով, դատելով BBC-ի ուղարկած լուսանկարներից՝ «Լենտայում» մեկ անձը կարող է գնել 2 հատ մաքրող միջոց և մինչև 10 հատ արագ եփվող լապշա և մսի պահածո։
«Մագնիտում» սահմանափակում է մտցվել շաքարավազի, հնդկաձավարի և հավի մսի վրա: Խանութում այս որոշումը բացատրվում է «սպեկուլյատիվ պահանջարկով» և «դարակներում կարևոր ապրանքների և ոչ պարենային ապրանքների առկայությունը» ապահովելու անհրաժեշտությամբ։
Ֆոտոշարք