Ալեն Սիմոնյանի խորհրդականն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
copy image url

Ալեն Սիմոնյանի խորհրդականն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ներքին 3 տարի առաջ - 15:20 04-03-2022

Խորհրդարանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, կողմ է քվեարկել 69, դեմ` 1 պատգամավոր:

Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում, նախ՝ որպես պատգամավորի օգնական, ապա՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ հիմա զբաղեցնում էր ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը: