Ճիշտը «ինքներս մեզ էշի տեղ դնելն է»
copy image url

Ճիշտը «ինքներս մեզ էշի տեղ դնելն է»

Ներքին 3 տարի առաջ - 19:14 28-02-2022
Ռուսաստանն ու Ուկրաինան իրար են ուտում, մեջտեղը էլի Հայաստանն է տուժում։ Սա պատերազմ է, որի ցանկացած ելքից մենք տուժած ենք դուրս գալու՝ որպես փոքր, աշխարհից ու գերտերություններից կախում ունեցող, հետն էլ՝ անկանխատեսելի ղեկավար ունեցող մի երկիր։ Սրան էլ գումարվում է պատերազմում պարտված երկիր լինելը։ Ու այս իրավիճակում Հայաստանի համար շատ բարդ է կողմնորոշվելը՝ ինչ դիրք բռնի, ում կողմից «կռվի», որ շահած դուրս գա։ Որ կողմից էլ հանդես գա, մեկ է՝ հարվածներ է ստանալու։ Դրա համար երևի ճիշտը «ինքներս մեզ էշի տեղ դնելն է»։ Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց ավելի ձեռնտու է մենք մեզ ժամանակավորապես «էշի տեղ դնենք», այսինքն՝ չտեսնելու, չհասկանալու տանք, քան հետո մեր գլխին տանք՝ այս կամ այն կողմը հստակ դիրքավորվելու համար։ Ակնհայտ է, որ երկու կողմից էլ վնաս ենք կրելու, եթե հստակ դիրքորոշում հայտնենք։

Հայաստանի իշխանությունները, օրինակ, հիմա հենց այսպիսի քաղաքականություն են վարում՝ ոչ մի դիրքորոշում չեն հայտնում, ծպտուն չեն հանում՝ իբր ոչինչ էլ չի եղել, կամ եղածը մեզ հետ կապ չունի։ Մենք, որ հազար թելով կապված ենք Ռուսաստանի հետ, որոշների կարծիքով՝ մեր գոյությունն է ուղիղ կախված Ռուսաստանի գոյությունից, մի 100 թելով էլ Ուկրաինայից ու դրան «դուխ տվող» Արևմուտքից ենք կախված, այսօր չենք կողմնորոշվում՝ որ կողմից հանդես գալն է ճիշտ։ Ճիշտը Ադրբեջանին արցախյան պատերազմի ժամանակ պաշտպանած Ուկրաինային ու Արևմուտքին պաշտպանե՞լն է, թե՞ Ադրբեջանի հետ օրեր առաջ դաշնակցային հարաբերություններ հաստատած Ռուսաստանին պաշտպանելը։ Հոգու խորքում, իհարկե, երևի ավելի շատ ուզում ենք, որ Ռուսաստանը առնվազն պարտված դուրս չգա այս պատերազմից, որովհետև դրա հետևանքները կարող են շատ ծանր լինեն մեզ համար։ Բայց նաև Հայաստանում արևմտամետների մի ստվար զանգված անընդհատ բզում է Ռուսաստանի դեմ՝ համոզելով ժողովրդին, որ Արևմուտքի հաղթանակը մեզ վերջնական «կազատագրի» ռուսական «ստրկությունից»։ Դե արի ու էս թարս իրավիճակում ճիշտ կողմնորոշվի։ Երևի ճիշտը լռելն է ու ձայն չհանելը, այսինքն՝ իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։ Նիկոլ Փաշինյանը, չհաշված մի քանի օրից Պուտինի մոտ մեկնելը, հիմա հենց այդպես էլ անում է։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում